Անշարժ գույքի աճուրդով վաճառքի մասին
- Աճուրդով վաճառվում են հյուրանոցային տարածք և բնակարան, այսուհետ` Լոտեր, որոնց մասին տեղեկությունները զետեղված են սույն հայտարարության 11-րդ կետում բերված աղյուսակում: Լոտերը հանդիսանում են «Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ-ի սեփականություն:
- Աճուրդը կկայանա 2026թ. հուլիսի 30-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Չարենցի 28 , 2 բն. հասցեում:
- Աճուրդը կազմակերպում է «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ, այսուհետ` Կազմակերպիչ: Կազմակերպիչը հանդիսանում է հարկային գործակալ:
- Լոտերի իրացումը կատարվելու է բաց հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով: Սակարկություններն անցկացվելու են աճուրդի ձևով: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակցող:
- Լոտերը ուսումնասիրելու պայմաններին, ինչպես նաև աճուրդի անցկացման կանոնակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ք.Երևան, Չարենցի 28, 2 բն. հասցեով: Աճուրդի կանոնակարգի պատճենը տրվում է անվճար:
- Լոտերը ուսումնասիրելու համար ցանկացողները դիմումները պետք է ներկայացնեն Կազմակերպչին: Լոտը ակնառու ուսումնասիրման համար` վերոհիշյալ դիմումատուները կարող են յուրաքանչյուր օր (մինչև աճուրդի կայացման օրը) ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը ներկայանալ ք.Երևան, Չարենցի 28, 2բն. հասցեով:
- Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք մինչև 2026թ. հուլիսի 29-ը ներառյալ պետք է կատարեն նախավճար «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ում, ք.Երևան, Չարենցի 28, 2բն. հասցեով: Համապատասխան լոտերի համար նախավճարների չափը տրված են հայտարարության 11-րդ կետում բերված աղյուսակում:
- Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Կազմակերպչի կողմից տրամադրված աճուրդի մասնակցի վկայական (այն տրվում է նախավճար կատարած անձանց): Աճուրդի մասնակցի վկայականների տրամադրումը դադարեցվում է աճուրդի բացումից 30 րոպե առաջ:
- Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում պարտավոր է վճարել գնված լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
- Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրելուց աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ աճուրդի մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 3 (երեք) բանկային օրվա ընթացքում չի վճարում լոտի գնման գինը, ապա վերջինիս կողմից մուծված նախավճարը չի վերադարձվում:
11. Լոտերի ցանկ
| Լոտի համար | Գույքի տեսակը | Հասցե | Հարկ | Ընդհանուր մակերես | Վիճակը | Մեկնարկային գին (ՀՀ դրամ) | Նախավճար (ՀՀ դրամ) |
|---|
| 1 | հյուրանոցային տարածք | ք.Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի փող., 2/1 | 2 հարկ և նկուղ | Հող` 435.4 քմ Շինություն` 389.8 քմ | Բարվոք | 220`000`000 ՀՀ դրամ | 4`400`000 ՀՀ դրամ |
| 2 | բնակարան | ք.Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբ., 2 շենք, 30 բն. | 14/8 | 117.3 քմ | Բարվոք | 50`000`000 ՀՀ դրամ | 1`000`000 ՀՀ դրամ |
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 572171