Էքսպրես Կրեդիտ

Մասնակիցներ

  • Արզումանյան Սուրեն – 37,50 %
  • Արզումանյան Զարուհի – 37,49 %
  • <<Էրգիր-Ծաղկի>> ԱՊԸ – 25,00 %

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն չի իրականացնում իր կողմից թողարկված արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում՝ Ընկերությունը չի հրապարակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշման 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը համաձայն նույն կանոնակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի:

«Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերոնշյալ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկությունները:

Օրենքը կարողեք գտնել այստեղ

Վերոնշյալ տեղեկությունները Կազմակերպության կողմից տրամադրվում են անվճար` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • առձեռն` գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ,
  • էլեկտրոնային հասցեով` [email protected],
  • փոստով` «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ, Հայաստան, 0025, Երևան Չարենց 28, բն 2,4,10:

Խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի ` նախորդ տարվա ընթացքում Ընկերւթյունից ստացված վարձատրության չափը

Ընթացիկ տարվա ընթացքում շահութաբաժինների վճարելու մասին որոշում

Շահութաբաժինների բաշխման մասին որոշումն ընդունվում է ընկերության տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ` ժողովին մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ:

«Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ»  ՓԲԸ 2019թ.-ի  ֆինանսական  արդյունքներով  ստացված   194,569.0  հազ. ՀՀ դրամ  շահույթը  վերաբաշխվել  է հետևյալ կերպ`
193,969.0 հազ. ՀՀ դրամն  ուղղվել է Ընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերի  շահաբաժինների  վճարմանը` յուրաքանչյուր  բաժնետոմսի  դիմաց վճարելով   1212,3  ՀՀ դրամ,
600.0 հազ.  ՀՀ   դրամն  ուղղվել է Ընկերության արտոնյալ բաժնետոմսերի  բաժնետերերիշահաբաժինների  վճարմանը`  յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 300,0 ՀՀ դրամ:

«Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ»  ՓԲԸ–ի 2018թ.-ի  ֆինանսական  արդյունքներով  ստացված   99,821  հազ. ՀՀ դրամ  շահույթը  վերաբաշխվել  է հետևյալ կերպ`
99.221հազ. ՀՀ դրամն  ուղղվել էընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերի  շահաբաժինների  վճարմանը` յուրաքանչյուր  բաժնետոմսի  դիմաց վճարելով   621   ՀՀ դրամ,
600.0հազ.  ՀՀ   դրամն  ուղղվել է ընկերության արտոնյալ բաժնետոմսերի  բաժնետերերի շահութաբաժինների  վճարմանը`  յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 300 ՀՀ դրամ: «ԷքսպրեսԿրեդիտ»   ՈՒՎԿ  ՓԲԸ–ի   2017թ.-ի  ֆինանսական  արդյունքներով  ստացված   373,444  հազ. ՀՀ դրամ  շահույթը  վերաբաշխվել  է հետևյալ կերպ`

70,000 հազ.  ՀՀ դրամն ուղղվել է ընկերության գլխավոր պահուստի համալրմանը,
302,844 հազ. ՀՀ դրամն  ուղղվել է ընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերի  շահաբաժինների  վճարմանը` յուրաքանչյուր  բաժնետոմսի  դիմաց վճարելով   1,892.77   ՀՀ դրամ,
600.0հազ.  ՀՀ   դրամն  ուղղվել է ընկերության արտոնյալ բաժնետոմսերի  բաժնետերերի շահութաբաժինների  վճարմանը`  յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 300.0 ՀՀ դրամ:

«ԷքսպրեսԿրեդիտ»   ՈՒՎԿ  ՓԲԸ–ի   2016թ.-ի  ֆինանսական  արդյունքներով  ստացված   128,493  հազ. ՀՀ դրամ  շահույթը  վերաբաշխվել  է հետևյալ կերպ`127,893 հազ. ՀՀ դրամն  ուղղվել է ընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերի  շահաբաժինների  վճարմանը` յուրաքանչյուր  բաժնետոմսի  դիմաց վճարելով   799.33 ՀՀ դրամ, 600.0 հազ.  ՀՀ   դրամն  ուղղվել է ընկերության արտոնյալ բաժնետոմսերի  բաժնետերերի շահութաբաժինների  վճարմանը`  յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 300.0 ՀՀ դրամ: