Գյուղատնտեսական վարկ ստանալու համար մեր
Ընկերությանը կարող են դիմել այն բոլոր
ֆիզիկական անձինք, ովքեր ունեն՝
Ընկերության կողմից վարկի մերժման
հիմքեր կարող են հանդիսանալ
հետևյալ պատճառները՝
Տեղեկատվություն վարկի
տրամադրման որոշման կայացման մասին
Վարկային պատմություն
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկությունը՝
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ՝
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2015 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2010 թվականի օգոստոսից սկսած:
Վարկային պատմությունը կարևոր է քանի որ, երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:
Վարկային ՍՔՈՐ
Վարկ տրամադրելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները դիտարկում են Ձեր վարկային ՍՔՈՐ-ը։
Սքորը Ձեր գնահատականն է, որը գնահատում է Ձեզ որպես վարկառու, ցույց է տալիս, թե որքան պարտաճանաչ վարկառու եք Դուք։
ՍՔՈՐ-ը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա, ուստի, եթե նախկինում վարկեր չեք ունեցել, ապա ՍՔՈՐ գնահատական նույնպես չունեք։
Վարկային ՍՔՈՐ-ի նպատակը մեկն է՝ օգնել վարկ տրամադրողներին(բանկերին, վարկային կազմակերպություններին) հասկանալ, թե որքանով է ռիսկային Ձեզ վարկ տալը։ Բարձր ՍՔՈՐ-ը վկայում է ցածր ռիսկի մասին և հակառակը։ Ուստի բարձր ՍՔՈՐ-ը կարող է Ձեզ օգնել ինչպես վարկ ստանալ-չստանալու հարցում, այնպես էլ ազդեցություն ունենալ անվանական տոկոսադրույքի չափի վրա։
Ներկայումս Հայաստանում կիրառվում է ՍՔՈՐ-ի 3 տեսակ։ ԱՔՌԱ վարկային բյուրոն հաշվարկում է ԱՔՌԱ ու ՖԱՅԿՈ ՍՔՈՐ-երը, իսկ բանկերն ու վարկային կազմակերպությունները օգտվում են դրանցից կամ կիրառում են սեփական սքորինգային համակարգը։
Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսական կազմակերպությունը կիրառում է սեփական սքորինգային համակարգը, որի վրա կարող են ազդել գործող վարկերի քանակը և գումարը, ժամկետանց օրերի քանակը և գումարը, հարցումների քանակը և այլնորոնք կարող են իջեցնել Ձեր սքորը։
Մանրամասներ՝
Վարկային պատմության և ՍՔՈՐ-ի բարելավում
Ինչպես բարելավել վարկային պատմությունը
Եթե արդեն ձևավորել եք «վատ» վարկային պատմություն, ապա միայն «նստել և սպասել», որ անցնի 5 տարի, և ձեր վարկային պատմությունը «մաքրվի» բավարար չէ։ Այդ ամբողջ ընթացքում հարկավոր է.
Ինչպես բարձրացնել ՍՔՈՐ գնահատականը
ՍՔՈՐ գնահատականը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ շտկել այն նվազելու հիմնական պատճառները։ Մասնավորապես՝ հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները։
Ինչպես նաև՝
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։
ԱՔՌԱ վարկային բյուրո կարող եք դիմել www.acra.am կայքում սահմանված կարգով։
Մանրամասներ՝
1 | Վարկի տեսակը | Գյուղատնտեսական |
2 | Վարկի նպատակը |
|
3 | Վարկի արժույթը | ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ |
4 | Վարկի նվազագույն և առավելագույն չափը | 1՝000՝000 — 5՝000՝000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
|
5
| Վարկի անվանական տարեկան հաստատուն տոկոսադրույքը |
12 — 14 %(ԱՄՆ դոլարի դեպքում) 16-22%(ՀՀ դրամի դեպքում)
|
6
| Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք |
13,6 – 19,3 %(ԱՄՆ դոլարի դեպքում) 19 – 29.9% (ՀՀ դրամի դեպքում)
|
7 | Վարկի մարման ժամկետը |
60 – 120 ամիս (ԱՄՆ դոլարի դեպքում) 60 ամիս (ՀՀ դրամի դեպքում)
|
8 | Վարկի մարման եղանակը | Ամսական հավասարաչափ կամ մասնակի մարումներով |
9 | Մարումների հաճախականությունը | Ամսական |
10 | Վարկի սպասարկման միանվագ վճար | 2 % (ԱՄՆ դոլարի դեպքում) 2.5% (ՀՀ դրամի դեպքում)
|
11 | Հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում |
12
| Վարկի ապահովվածության միջոցներ |
|
13
| Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 60 % |
14
| Ժամկետանց պարտավորությունների համար նախատեսված տուժանք | Ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` ժամկետանց գումարի և տոկոսի 0,13 տոկոսի չափով |
15 | Վարկի ձևակերպման վայրը | Ընկերության գրասենյակ |
16 | Վարկի տրամադրման եղանակը | Անկանխիկ |
17 | Ապահովագրություն | Չի սահմանվում |
18 | Հնարավոր այլ ծախսեր |
|
Անշարժ գույքի գրավադրմամբ գյյուղատնտեսական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական ցանկ | Նախնական փաստաթղթեր | Վարկային կոմիտեի դրական որոշումից հետո |
Դիմումատուի անձնագրի (կամ նույնականացման քարտի) և սոցիալական քարտի պատճենները՝ բնօրինակների հետ միասին | ✔ | |
Ամուսնության և երեխաների ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը բնօրինակ(ներ)ի հետ միասին (առկայության դեպքում) | ✔ | |
Ընտանիքի անդամ(ներ)ի անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտ(եր)ի) պատճեն(ներ)ը՝ բնօրինակ(ներ)ի հետ միասին | ✔ | |
Գրավի սեփականատիրոջ(սեփականատերերի) անձը հաստատող փաստաթղթեր (մասնագետի պահանջով)(Անձնագրեր, ամուսնության վկայականի և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ բնօրինակները և պատճենները) | ✔ | |
Երաշխավոր(ներ)ի անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտ(եր)ի) պատճեն(ներ)ը՝ բնօրինակ(ներ)ի հետ միասին | ✔ | |
Որպես գրավ առաջարկվող անշարժ գույքի սեփականության վկայականի և տրամադրման հիմք(եր)ի պատճենները | ✔ | |
Տեղեկանք աշխատավայրից զբաղեցված պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ դիմումատուի, ընտանիքի անդամների և երաշխավոր(ներ)ի) /Ընկերության կողմից ընդունելի ձևով/Տրվում է ներրկայացնելու <<Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ>> ՓԲԸ, նշումով Գլխավոր հաշվապահի և տօրենի ստորագրությամբ ու կնիքով | ✔ | |
Այլ եկամուտը հիմնավորող փաստաթղթեր (առկայության դեպքում) | ✔ | |
Դիմումատուի և երաշխավոր(ներ)ի վերջին կոմունալ վճարումների կտրոնները | ✔ | |
Այլ սեփականության վկայական և տեխ. անձնագիր (առկայության դեպքում) | ✔ | |
Դիմումատուի, գրավատու(ներ)ի և երաշխավոր(ներ)ի էլեկտրոնային հասցեները (e-mail) | ✔ | |
Դիմումատուի աշխատանքային գրքույկի և/կամ աշխատանքային պայմանագրիպատճեն(ներ)ը (մասնագետի պահանջով) | ✔ | |
Գործող վարկային պայմանագր(եր)ի պատճեն(ներ)ը (մասնագետի պահանջով) | ||
Գրավի առարկայի գույքահարկի վճարման անդորրագիրը | ✔ | |
Տեղեկանք գրավադրվող անշարժ գույքի հասցեում հաշվառվածների վերաբերյալ(Ձև 3, չի վերադարձվում) | ✔ | |
Տեղեկանք անշարժ գույքի Կադաստրից, որ որպես գրավ առաջարկվող անշարժ գույքը կալանքի, արգելանքի, գրավի տակ չէ, վարձակալությամբ հանձնված չէ, և դրա պատճենը(Չի վերադարձվում) | ✔ | |
Գրավադրվող գույքի գնահատման եզրակացություն (ըստ անհրաժեշտության) | ✔ | ✔ |
Այլ փաստթղթեր (մասնագետի պահանջով) | ✔ | ✔ |
Քաղվածքների, տեղեկանքների և լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամաբ՝ https://ecredit.am/lracucich-tsarayutyunneri-sakagner/։
Վարկի տոկոսադրույքները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Հաճախորդի համար տոկոսագումարները, վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է օգտագործելով հետևյալ բանաձևը։
որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը։
Վաղաժամկետ մարում
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Վարկային կազմակերպությանը վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը:
Վարկային հայտի որոշման և վարկի տրամադրման ժամանակահատվածը
Վարկային հայտի պատասխանը տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը հաստատվելուց հետո տրչամադրվում է առավելգույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում(կախված վարկատեսակից)։
Տույժեր և տուգանքներ
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` — տույժ/տուգանք — տոկոսագումար — մայր գումար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:
Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն
Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
Երաշխավորն իրավունք ունի՝
Գրավի գնահատում
Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Վարկային կազմակերպության հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Գրավադրվող գույքի ապահովագրություն
Վարկային կազմակերպությունը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:
Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:
Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Վարկային կազմակերպության որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Վարկային կազմակերպության հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:
Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:
ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում’ սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
Վարկային հայտի որոշման և վարկի տրամադրման ժամանակահատվածը
Վարկային հայտի պատասխանը տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը հաստատվելուց հետո տրչամադրվում է առավելգույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում(կախված վարկատեսակից)։
1 | Վարկի տեսակը | Գյուղատնտեսական |
2 | Վարկի նպատակը |
|
3 | Վարկի արժույթը | ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ |
4 | Վարկի նվազագույն և առավելագույն չափը | 1՝000՝000 — 5՝000՝000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար |
5 | Վարկի անվանական տարեկան հաստատուն տոկոսադրույքը | 12 — 14 %(ԱՄՆ դոլարի դեպքում) 16-22%(ՀՀ դրամի դեպքում) |
6 | Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք | 13,6 – 19,3 %(ԱՄՆ դոլարի դեպքում) 19 – 29.9% (ՀՀ դրամի դեպքում)
|
7 | Վարկի մարման ժամկետը | 60 – 120 ամիս (ԱՄՆ դոլարի դեպքում) 60 ամիս (ՀՀ դրամի դեպքում) |
8 | Վարկի մարման եղանակը | Ամսական հավասարաչափ (անուիտետային) կամ մասնակի մարումներով |
9 | Մարումների հաճախականությունը | Ամսական |
10 | Վարկի սպասարկման միանվագ վճար | 2 % (ԱՄՆ դոլարի դեպքում) 2.5% (ՀՀ դրամի դեպքում) |
11 | Հայտի ուսումնասիրություն | Անվճար |
12 | Վարկի վաղաժամկետ մարում | Տուժանք չի սահմանվում |
13 | Վարկի ապահովվածության միջոցներ |
|
14 | Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 60 % |
15 | Ժամկետանց պարտավորությունների համար նախատեսված տուժանք | Ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` ժամկետանց գումարի և տոկոսի 0,13 տոկոսի չափով |
16 | Վարկի ձևակերպման վայրը | Ընկերության գրասենյակ |
17 | Վարկի տրամադրման եղանակը | անկանխիկ |
18 | Ապահովագրություն | Չի պահանջվում |
19 | Հնարավոր այլ ծախսեր |
|
Ուշադրություն՝ տեղեկացնում ենք , որ այս վարկատեսակներն ունեն բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք։ Ուստի, նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայություններ և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները։
This will close in 0 seconds