«Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից 17.12.2012թ., թիվ 17-12-01 որոշմամբ հաստատվել է հաճախորդների բողոքների ընդունման, քննման և դրանց վերաբերյալ որոշումների կայացման կարգը: Կից ներկայացնում ենք`
Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Ընկերություն հետևյալ հեռախոսահամարներով՝ (37410) 57 21 71, (37410) 57 21 72 , իսկ բողոքները կարող են ուղղվել ինչպես info@expresscredit.am էլ. փոստով, այնպես էլ այցելելով «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ Ընկերություն ք.Երևան, Չարենցի 28 հասցեով:
Նշենք նաև, որ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ Ընկերության ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ
Վազգեն Մնացականյան
Գտնվելու վայրը՝ 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ,
Հեռ.՝ (+ 374 60) 70-11-11
Էլ. հասցե՝ info@fsm.am
Ֆաքս՝ (010) 58 24 21
Կայք` http://www.fsm.am
Հայտնում ենք Ձեզ, որ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ Ընկերությունը չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ Ընկերությունը կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ Ընկերության դեմ կայացված որոշումները:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ Ընկերության վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վայրը՝ Ընկերության գրասենյակ:
«ՀԱՃԱԽՈՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է:
ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»
Տեղեկացնում ենք, որ <Սպառողական կրեդիտավորման մասին> ՀՀ օրենքի շրջանակում սպառողական վարկերի վաղաժամկետ մարումների դեպքում Ընկերությունն իրականացնում է կրեդիտավորման ընդհանուր ծախսի նվազեցման և վերադարձման գործընթաց: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք մոտենալ Ընկերություն կամ զանգահարել +374 10 57 21 71 հեռախոսահամարով: