Արմեն Արզումանյան — Խորհրդի նախագահ-Գործադիր տնօրեն
Ծնվել է 12.01.1957թ.-ին ք.Երևանում: 1974-1979թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Ունի շուրջ 30 տարվա աշխատանային փորձ ֆինանսական համակարգում:
1979-1983թթ. աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
1983-1990թթ. աշխատել է Աշխատանքի պետական կոմիտեում որպես բաժնի պետ:
1990-1992թթ. աշխատել է <Մասիս> կոմերցիոն բանկում որպես վարչության նախագահ:
1992-1994թթ. աշխատել է ք.Մոսկվայի <Ռոսդենի բանկ>-ում որպես վարչության նախագահ:
1994-1998թթ. աշխատել է <Հայագրոբանկ> -ում որպես վարչության նախագահ:
1998թ.-ից մինչ օրս աշխատում է <Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ> ՓԲԸ-ում որպես խորհրդի նախագահ-գործադիր տնօրեն:
Սուրեն Արզումանյան-Խորհրդի անդամ-Գործադիր տնօրենի տեղակալ
Ծնվել է 18.04.1989թ.-ին ք.Երևանում: 2006-2010թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանը, Մենեջմենթ:
2010-2012թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանը(մագիստրատուրա), Պետական կառավարում:
2010-2012թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, MBA:
2012թ. սովորել և ավարտել է Իսպանիայի IE բիզնես դպրոցը, Master in International Management, Digital Business:
2013թ. սովորել է ԱՄՆ-ի PEPPERDINE համալսարանում, Student Exchange Program, Finance :
2010-2012թթ. աշխատել է <Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ> ՓԲԸ-ում որպես վարկային բաժնի մասնագետ:
2012-2013թթ. աշխատել է <Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ> ՓԲԸ-ում որպես վարկային բաժնի առաջատար մասնագետ:
2013-2014թթ. աշխատել է <Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ> ՓԲԸ-ում որպես խորհրդական:
2014թ-ից մինչ այսօր աշխատում է <Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ> ՓԲԸ-ում որպես խորհրդի անդամ-գործադիր տնօրենի տեղակալ:
Վահագն Հովհաննիսյան-Խորհրդի անդամ
Ծնվել է 23.06.1962թ.-ին ՀՀ-ում: 1981-1989թթ. սովորել և ավարտել է Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտը:
1986-2010թթ. աշխատել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող:
2007-2014թթ. աշխատել է <Մալաթիա ՈՒՎԿ> ՍՊԸ-ում որպես մասնաճյուղի կառավարիչ:
Ռ. Մելիքյան — Գլխավոր հաշվապահ
Գայանե Ավետիսյան-Վերստուգող
Ծնվել է 27.06.1960թ.-ին ք.Երևանում: 1979-1984թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
2001-2003թթ. աշխատել է <Հայագրոբանկ> ԲԲԸ որպես գլխավոր հաշվապահ:
2003-2005թթ. աշխատել է <ԱՇԻԲ> ՓԲԸ Ուրարտու մասնաճյուղում որպես մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:
2005-2009թթ. աշխատել է <Յունիբանկ> ՓԲԸ Էջմիածին մասնաճյուղում որպես մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:
2009-2012թթ աշխատել է <Հայէկոնոմբանկ> ԲԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
2013թ.-ից մինչ օրս աշխատում է <Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ> ՓԲԸ-ում որպես վերստուգող: