Առանց գրավի բիզնես վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական ցանկ | Նախնական փաստաթղթեր | Վարկային կոմիտեի դրական որոշումից հետո |
Կազմակերպության(անհատ ձեռնարկատիրոջ) պետ. գրանցման վկայականի (իր ներդիրներով), հարկային կոդի պատճենները՝ բնօրինակների հետ միասին | ✔ | |
Կազմակերպության(անհատ ձեռնարկատիրոջ) գործունեությունը թույլատրող փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակների հետ միասին (լիցենզիա, հավաստագիր և այլն) (մասնագետի պահանջով) | ✔ | |
ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի դեպքում կանոնադրության պատճենը(վեջին փոփոխություններով)` բնօրինակի հետ միասին | ✔ | |
ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի դեպքում տնօրենի և մասնակիցների(որոնք ունեն 10% և ավել ձայնի իրավունք) անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտերի) պատճենները՝ բնօրինակների հետ միասին | ✔ | |
ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի դեպքում իրավասու կառավարման մարմնի որոշումը և արձանագրությունը վարկ ստանալու մասին, անհրաժեշտության դեպքում գրավ առաջարկվող գույքի վերաբերյալ նշումով | ✔ | |
Գործարար ծրագիր, որը պետք է պարունակի վարկի օգտագործման նպատակը, տվյալ գործունեության արդյունքում սպասվող եկամուտներն ու ծախսերը (կատարված և կատարվելիք), կանխատեսվող շահույթի հաշվարկը, վարկի և դրա տոկոսագումարների մարման աղբյուրները, ժամկետները և հիմնավորվածությունը | ✔ | |
Տեղեկանք հարկային տեսչությունից՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ | ✔ | |
Վերջին 1 տարում բանկային հաշիվներով իրականացված գործարքները (հաստատված քաղվածքներ բանկային հաշիվներից) | ✔ | |
Վերջին 1 տարում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվետվությունները | ✔ | |
Գործող վարկային պայմանագր(եր)ի պատճեն(ներ)ը (մասնագետի պահանջով) | ✔ | |
Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ընտանիքի անդամների անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտ(եր)ի) պատճենները՝ բնօրինակների հետ միասին | ✔ | |
Երաշխավոր(ներ)ի անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտ(եր)ի) պատճենները՝ բնօրինակների հետ միասին | ✔ | |
Դիմումատուի և երաշխավոր(ներ)ի էլեկտրոնային հասցեն (e-mail) | ✔ | |
Այլ փաստաթղթեր(մասնագետի պահանջով) | ✔ | ✔ |
Յուրաքանչյուր կոնկրետ վարկի դեպքում Ընկերության վարկային մասնագետը կարող է փոփոխություն մտցնել վերը նշված պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների հիմնական ցանկում։
hեռ՝ 010 -57-21-71
ecredit.am
info@expresscredit.am