Անշարժ կամ շարժական գույքի գրավադրմամբ բիզնես վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական ցանկՆախնական փաստաթղթերՎարկային կոմիտեի դրական որոշումից հետո
  Կազմակերպության(անհատ ձեռնարկատիրոջ) պետ. գրանցման վկայականի(իր ներդիրներով), հարկային կոդի պատճենները՝ բնօրինակների հետ միասին 
Կազմակերպության(անհատ ձեռնարկատիրոջ) գործունեությունը թույլատրող փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակների հետ միասին(լիցենզիա, հավաստագիր և այլն) (մասնագետի պահանջով) 
ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի դեպքում կանոնադրության պատճենը(վեջին փոփոխություններով)` բնօրինակի հետ միասին 
ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի դեպքում տնօրենի և մասնակիցների(որոնք ունեն 10% և ավել ձայնի իրավունք) անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտերի) պատճենները՝ բնօրինակների հետ միասին
ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի դեպքում իրավասու կառավարման մարմնի որոշումը և արձանագրությունը վարկ ստանալու մասին, անհրաժեշտության դեպքում գրավ առաջարկվող գույքի վերաբերյալ նշումով 
Գործարար ծրագիր, որը պետք է պարունակի վարկի օգտագործման նպատակը, տվյալ գործունեության արդյունքում սպասվող եկամուտներն ու ծախսերը (կատարված և կատարվելիք), կանխատեսվող շահույթի հաշվարկը, վարկի և դրա տոկոսագումարների մարման աղբյուրները, ժամկետները և հիմնավորվածությունը  
Տեղեկանք հարկային տեսչությունից՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ
Վերջին 1 տարում բանկային հաշիվներով իրականացված գործարքները (հաստատված քաղվածքներ բանկային հաշիվներից) 
Վերջին 1 տարում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվետվությունները
Գործող վարկային պայմանագր(եր)ի պատճեն(ներ)ը (մասնագետի պահանջով)
Որպես գրավ առաջարկվող անշարժ գույքի սեփականության վկայականի և տրամադրման հիմքերի պատճենները բնօրինակի հետ միասին 
Գրավի (սեփականատիրոջ)սեփակաանատերերի փաստաթղթերը(անձնագրեր, ամուսնության վկայականի և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ բնօրինակները և պատճեները) 
Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ընտանիքի անդամների անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտ(եր)ի) պատճենները՝ բնօրինակների հետ միասին 
Երաշխավոր(ներ)ի անձնագր(եր)ի (կամ նույնականացման քարտ(եր)ի) պատճենները՝ բնօրինակների հետ միասին 
Դիմումատուի և երաշխավոր(ներ)ի վրջին կոմունալ վճարումների կտրոնները
Դիմումատուի, գրավատու(ներ)ի և երաշխավոր(ներ)ի էլեկտրոնային հասցեն(e-mail)
Տեղեկանք գրավադրվող անշարժ գույքի հասցեում հաշվառվածների վերաբերյալ(Ձև 3, չի վերադարձվում)
Տեղեկանք անշարժ գույքի Կադաստրից, որ որպես գրավ առաջարկվող անշարժ գույքը կալանքի, արգելանքի, գրավի տակ չէ, վարձակալությամբ հանձնված չէ և դրա պատճենը(չի վերադարձվում)
Գրավի առարկայի գույքահարկի վճարման անդորրագիրը
Գրավադրվող գույքի գնահատման եզրակացություն(ըստ անհրաժեշտության)
Այլ փաստաթղթեր(մասնագետի պահանջով)
Յուրաքանչյուր կոնկրետ վարկի դեպքում Ընկերության վարկային մասնագետը կարող է փոփոխություն մտցնել վերը նշված պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների հիմնական ցանկում։hեռ՝ 010 -57-21-71ecredit.aminfo@expresscredit.am