Քաղվածքների, տեղեկանքների և լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամաբ՝ https://ecredit.am/lracucich-tsarayutyunneri-sakagner/։
Վարկի տոկոսադրույքները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Հաճախորդի համար տոկոսագումարները, վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է օգտագործելով հետևյալ բանաձևը։
որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը։
Վաղաժամկետ մարում
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Վարկային կազմակերպությանը վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը:
Վարկային հայտի որոշման և վարկի տրամադրման ժամանակահատվածը
Վարկային հայտի պատասխանը տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը հաստատվելուց հետո տրչամադրվում է առավելգույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում(կախված վարկատեսակից)։
Տույժեր և տուգանքներ
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` — տույժ/տուգանք — տոկոսագումար — մայր գումար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:
Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն
Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
Երաշխավորն իրավունք ունի՝
Գրավի գնահատում
Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Վարկային կազմակերպության հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Գրավադրվող գույքի ապահովագրություն
Վարկային կազմակերպությունը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:
Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:
Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Վարկային կազմակերպության որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Վարկային կազմակերպության հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:
Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:
ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում’ սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
Վարկային հայտի որոշման և վարկի տրամադրման ժամանակահատվածը
Վարկային հայտի պատասխանը տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը հաստատվելուց հետո տրչամադրվում է առավելգույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում(կախված վարկատեսակից)։