Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:

Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկությունը՝

  • Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
  • Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
  • Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները,
  • Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները,
  • Վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը: Ի դեպ կարող եք արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը կամ հակառակը:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ՝

  • Ձեր էթնիկական պատկանելիությունը,
  • Քաղաքական հայացքները և այլ միություններին անդամակցությանը,
  • Նախասիրությունները, uոցիալական վիճակը, կրոնական հայացքները,
  • Ձեր առողջությանը վերաբերող տվյալներ

Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2015 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2010 թվականի օգոստոսից սկսած:

Վարկային պատմությունը կարևոր է քանի որ, երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու:

Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ: